Չինական «Շենչժոու-10» տիեզերանավի անձնակազմը բարեհաջող վերադարձել է Երկիր ուղեծրում 15 օր աշխատելուց հետո: Այդ մասին հայտնում է AFP-ն՝ չինական հեռուստատեսության վրա հղումով:
Չինական «Շենչժոու-10»-ը մեկնարկել էր Ցզյուցյուանից հունիսի 13-ին: Սա տիեզերագնացների 6-րդ և ամենատևական թռիչքն էր Չինաստանի պատմության մեջ: