Չինաստանում անկարգությունների հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել Սինցզյան Ույգուրի ինքնավար մարզում, հայտնում է Xinhua-ն:
Ըստ տեղական իշխանությունների, չորեքշաբթի առավոտյան փոքր քաղաքներից մեկում սառը զենքով մարդիկ սկսել են հարձակվել ոստիկանության վրա, տեղական վարչական շենքերի վրա: Հարձակվողները մի քանի ոստիկանական մեքենա են հրկիզել:
Հարձակումների հետևանքվ 9 իրավապահ է զոհվել և 8 քաղաքացիական անձ: Ոստիկանությունը հրազեն է կիրառել հարձակվողների դեմ, որի արդյունքում նրանցից առնվազն 10-ը սպանվել են: