Այսօր արևելյան Բեյրութի շրջանում 3 երիտասարդներ կանգնեցրել են փոքր ավտոբուսը, որը 60 ուղևոր էր փոխադրում, և դանակով հարձակում են գործել մարդկանց վրա։ Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հայտնել Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Քանդահարյանը: «Վիրավորվել է 9 մարդ: Վիրավորների թվում են նաև հայեր. մեկը լիբանանահայ, մյուսը սիրիահայ։ Ավտոբուսը ուղղվում էր իրանյան հեռուստատեսության ստուդիա այնտեղ ֆիլմ նկարահանելու համար։ Բոլոր վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում»,-ասել է նա: