ՄԱԿ փորձագետների խումբը ժամանել է Թուրքիա հետաքննելու համար քիմիական զենքի կիրառումը Սիրիայում, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:
ՄԱԿ փորձագետները դեռ ապրիլից Կիպրոսում են՝ սպասելով սիրիական իշխանությունների երկիր այցելելու թույլտվությանը: Մինչ օրս հայտնի չէ, թե ով է կիրառել քիմիական զենքը՝ ապստամբները, թե կառավարական ռեժիմը: