14 փետրվարի 2006 - 19:35 AMT
ԱՀ ԱԳՆ. Վաղաժամ է խոսել Օսկանյան-Մամեդյարով Վաշինգտոնում կայանալիք հանդիպման մասին
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվական քաղաքականության վարչության պետ Թաիր Թաղիզադեն չի հաստատել այն հաղորդագրությունը, թե Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովն ու Վարդան Օսկանյանի հանդիպումը տեղի կունենա մարտին, Վաշինգտոնում: Նրա խոսքերով, նման հաղորդագրությունները վաղաժամ են: «Բանակցությունների հաջորդ փուլի անցկացման վայրի ու ժամկետի որոշումը կախված կլինի նրանից, թե ինչ եզրակացությունների կհանգեն կողմերը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` վերլուծելով խաղաղ գործընթացի շրջանակներում անցած ճանապարհը»,-հայտարարել է Թ. Թաղիզադեն: Թ.Թաղիզադեն ընդգծել է, որ Ռամբույեում տեղի ունեցավ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հերթական փուլը, որի հիմնական նպատակն էր քննարկել այն բաղադրիչների շրջանակը, որոնցից կախված է հակամարտության կարգավորումը»: Թաղիզադեն Ռամբույեում տեղի ունեցած հանդիպման հիմնական արդյունքը համարում է այն, որ նախագահները հանձնարարեցին արտգործնախարարներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին քննարկել գործընթացը շարունակելու հնարավորությունները եւ համոզվածություն է հայտնել, որ բանակցությունները կշարունակվեն «Պրահայի գործընթացի» շրջանակներում, հաղորդում է «Թուրան» գործակալությունը: