28 հունիսի 2013 - 17:31 AMT
Գրոհայինները, հավանաբար, գլխատել են սիրիացի եպիսկոպոսին

Ինտերնետում հայտնվել է սիրիացի եպիսկոպոսի և նրա օգնականի գլխատման տեսագրությունը: Ըստ Intifada կայքի, գրոհայինները ոչ մեծ դանակով կտրել են նրանց գլուխները և դրել սպանվածների մարմինների վրա: Մյուս լրատվական աղբյուրները չեն հաստատում, որ տեսագրվածը եպիսկոպոսի գլխատում է, ակնհայտ է, որ դա քրիստոնյաի սպանություն է:

Այս տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել, նաև անհայտ է, թե հատկապես ով է ենթարկվել մահապատժի: Սիրիաբնակ երկու եպիսկոպոսները առևանգվել էին գրոհայինների կողմից ապրիլի 22-ին, մինչ օրս նրանց մասին տեղեկություն չկար: Վերջերս Սիրիայում հակաքրիստոնեական տրամադրությունների աճ է նկատվում: Վերջերս գրոհայինները սպանեցին կաթոլիկ մի եկեղեցականի ու այրեցին վանքը, հայտնում է «Ուղղափառություն և աշխարհը»: