Վատիկանի եպիսկոպոս Նունցիո Սկարանոյի փաստաբանները պնդում են, որ իրենց հաճախորդն անմեղ է: Ուրբաթ օրը բարձրաստիճան պաշտոնյան, որն աշխատում էր քաղաք-պետության ֆինանսական կառույցներում, ձերբակալվել է խոշոր փողերի լվացման մեջ մեղադրանքով: Ըստ քննության, Սկարանոն և ևս երկու քաղաքացիական անձինք փորձել են շվեյցարական բանկի միջոցով կանխիկացնել 20 մլն եվրո:
Սուրբ աթոռը հայտնել է, որ եպիսկոպոս Սկարանոն դեռ մեկ ամիս առաջ, երբ հայտնի դարձավ քննության մասին, զրկվել էր իր պարտականությունները կատարելու հնարավորությունից, հայտնում է euronews-ը: