ՖԻԴԵ-ի կանանց վարկանիշային աղյուսակում գրոսմայստեր Էլինա Դանիելյանը 2470 միավորով զբաղեցնում է 29-րդ տեղը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը 2454 միավորով 33-րդ տեղում է:
Աղյուսակը գլխավորում է Յուդիտ Պոլգարը (Հունգարիա), որն ունի 2696 միավոր:
Պատանիների աղյուսակում մինչև 18 տարեկանների աշխարհի չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը 15-րդ տեղում է, Կարեն Գրիգորյանը` 26, Հովհաննես Գաբուզյանը` 32, իսկ Ռոբերտ Աղասարյանը` 64: Առաջատարը հոլանդացի Անիշ Գիրին է: