16 փետրվարի 2006 - 17:18 AMT
Ռաֆաել Հուսեյնովի հայտերը ԵՄ-ում լուրջ չեն ընդունվում
Եվրոպայի Խորհրդի Նախարարների Հանձնաժողովին ուղղված Ռաֆաել Հուսեյնովի հայտերին ոչ ոք լուրջ չի վերաբերվում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ խորհրդարանի արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով, Հուսեյնովը այդպիսի մոտ քառասուն հայտերի հեղինակ է, որոնց ԵԽՆՀ-ն, չնայած Հուսեյնովի հավաստիացումներին, ուշադրություն չի դարձնում: «ԵԽԽՎ-ն չի սիրում ծայրահեղական հայտարարություններ, առավել եւս այնպիսի հարցում, ինչպիսին հակամարտության կարգավորումն է: Ռաֆաել Հուսեյնովը մարգինալ պատգամավոր է, եւ վերաբերմունքը նրա նկատմամաբ համպատասխանաբար այդպիսինն է: Նրա, այսպես կոչված, բուռն գործնեությունը ուղղված է մեծամասամբ Ադրբեջանում իր իմիջը պահպանելու համար: Ես նույնիսկ կասեի, որ նա պարզապես հիվանդ մարդ է»,- նշել է Ռուստամյանը: ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը նաեւ ասեց, որ ադրբեջանական մամուլում տեղ գտնող Հուսեյնովի բոլոր հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում:
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Ստրասբուրգում Եվրոպայի Նախարարների Հանձնաժողովը քննարկել է Ադրբեջանի հայտը «ԵԽ Հայաստանի անդամակցության բացառման» վերաբերյալ, քանի որ վերջինս «զավթիչ պետություն է եւ նրա անդամակցությունը հակասում է տվյալ կազմակերպության չափանիշներին»: Ռ. Հուսեյնովի հայտը գրանցվել է Նախարարների խորհրդի 956-րդ նիստի օրակրգում 483 համարի ներքո: