1 հուլիսի 2013 - 16:02 AMT
Սաուդյան Արաբիան հորդորում է ԵՄ-ին սկսել զենքի առաքումները սիրիացի գրոհայիններին

Եվրամիությունը պետք է անհապաղ ռազմական օժանդակություն ցուցաբերի սիրիական ընդդիմությանը: Այդ մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Սաուդ ալ Ֆեյսալ Ալ Սաուդը Բահրեյնի մայրքաղաք Մանամայում ԵՄ և Պարսից ծոցի երկրների հետ հանդիպմանը:

«Սիրիական ընդդիմությունը պայքարում է ոչ միայն Բաշար Ասադի կառավարական ուժերի դեմ, այլ նաև «օտարերկրացի զավթիչների» ի դեմս Հեզբոլլահի,-գտնում է ԱԳՆ ղեկավարը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: