2 հուլիսի 2013 - 13:09 AMT
Պայթյուն է որոտացել Աֆղանստանի մայրաքաղաքում, կան զոհեր

Անցած շաբաթ պայթյուն է որոտացել Աֆղանստանի մայրաքաղաքում, կան զոհեր, հայտնում է տեղի ոստիկանությունը: Յոթ մարդ է զոհվել, չորսը՝ վիրավորվել են:

Մահապարտ ահաբեկիչները գործի են դրել պայթուցիկ սարքը օտարերկրյա տրանսպորտային ընկերության մոտակայքում: Զոհվածների ու վիրավորների թվում են շենքի պարեկային ծառայության աշխատակիցները, որոնք փորձել են կանգնեցնել գրոհայիններին, կրակ բացելով նրանց ուղղությամբ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: