Ռուսաստանը, Էկվադորն ու Իսլանդիան միակ երկրները չեն, որտեղ ԱՄՆ հատուկ ծառայությունների գաղտնիքները բացահայտած Էդվարդ Սնոուդենը կցանկանար քաղաքական ապաստան ստանալ:
ԿՀՎ նախկին աշխատակիցը հարցում է ուղարկել շուրջ 20 երկրներ՝ ապաստան խնդրելով, հայտնել է WikiLeaks-ի ներկայացուցիչ Սարա Հարիսոնը, որն ուղեկցում է Սնոուդենին:
Բոլոր հարցումները փոխանցվել են Շերեմետևո օդանավակայանում գտնվող ՌԴ հյուպատոսության ներկայացուցչին ուշ երեկոյան: