2 հուլիսի 2013 - 12:00 AMT
ԱՄՀ-ն հավանություն է տվել Հայաստանին 84 մլն դոլարի վարկային դրամաբաժնի փոխանցման համար

Արժույթի միջազգային հիմնադրամի Տնօրենների խորհուրդը հավանություն է տվել 84 մլն դոլարի վարկային տրանշին, հայտնում է ԱՄՀ մամլո ծառայությունը:

Որոշումն այդ մասին կայացվել է Հայաստանի կողմից ԱՄՀ եռամյա «Երկարաժամկետ ֆինանսավորում» (EFF) և «Երկարաժամկետ վարկավորում» (ECF) ծրագրերի կատարման ընթացքի քննարկման արդյունքում: Ընդամենը Հայաստանին այդ ծրագրվով հատկացվում է 407,2 մլն դոլար:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, Հայաստանի կառավարությունն ընդհանուր առմամբ կատարել է այդ ծրագրի հետ համաձայնեցված պայմանները: Հայաստանի տնտեսության աճը 2011 թվականին կազմել է 4,7 տոկոս, անցյալ տարի՝ 7,2 տոկոս և կայուն է մնում ասյ տարի: Գնաճը Հայաստանում կազմում է շուրջ 4 տոկոս, ինչը համապատասխանում է համաձայնեցված ցուցանիշներին:

Միաժամանկ պահպանվում են մարտահրավերները և կան թույլ տեղեր Հայաստանի տնտեսության մեջ, որոնց լուծմանը պետք է նպաստեն տնտեսական հետագա զարգացման կառավարության ծրագրերը: