Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության շրջանակներում հուլիսի 3-4-ը ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում» համաեվրոպական խորհրդաժողովը:
Խորհրդաժողովին մասնակցում են 32 երկրների և միջազգային կառույցների շուրջ 80 ներկայացուցիչներ: Վաղը ԱԺ նիստերի դահլիճում Խորհրդաժողովը կսկսի իր աշխատանքները: Բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ողջույնի խոսք կասեն ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանը, ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն:
Խորհրդաժողովն իր աշխատանքները կշարունակի մինչև հուլիսի 4-ը: