17 փետրվարի 2006 - 15:58 AMT
Հարեւանների հետ նորմալ հարաբերությունները Թուրքիայի ԵՄ անդամագրվելու պարտավորություններից մեկն է
Թուրքիայի հետ Եվրամիության բանակցություններում հարեւան երկրների հետ բաց սահմանների առկայությունը պարտադիր պայման է: Այդ մասին Երեւնում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատար Բենիտա Ֆերերո Վալդները: «Բոլոր հարեւան-երկրների հետ նորմալ հարաբերությունները Թուրքիայի ԵՄ անդամագրվելու պարտավորություններից մեկն է: Այս հարցի վերաբերյալ Թուրքիայի հետ մեր բանակցություններում հստակ պայմանավորվածություն կա: Մենք միշտ կարեւորել ենք տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը»,- նշել է նա:

Իսկ Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Վարդան Օսկանայանի խոսքերի համաձայն, Թուրքիայի դիրքորոշումը այդ հարցով անփոփոխ է. նա չի պատրաստվում բացել սահմանները Հայաստանի հետ , ինչը, անկասկած, անդրադառնում է տարածաշրջանային դրության վրա: «Այդ հարցում Հայաստանը լիովին համամիտ է Եվրամիության հետ»,- ասելէ Վարդան Օսկանյանը: