17 փետրվարի 2006 - 16:51 AMT
Ամերիկացի փորձագետները բարձր են գնահատել հայկական բանակի պրոֆեսիոնալ մակարդակը
Այսօր ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ - լիազոր դեսպան Ջոն Էվանսի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Դեսպանը նախարարին հանձնեց պաշտպանական գնահատման վերջնական փաստաթուղթը, որի համաձայն` ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի մասնագետները բարձր են գնահատել հայկական բանակի պրոֆեսիոնալ մակարդակը: Սերժ Սարգսյանը դեսպանին խնդրեց իր շնորհակալությունները փոխանցել ամերիկացի մասնագետներին` իրականացրած աշխատանքների - ՀՀ զինված ուժերը նման գնահատականի արժանացնելու համար: