2013թ.հունիսի 27-28-ը ՊԵԿ պատվիրակությունը, նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ, մասնակցել է հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության`Բեռնում կայացած17-րդ ընդհանուր համագումարին, որն ընթանում էր Շվեյցարիայի դաշնային հարկային մարմնի նախագահությամբ: ՀՄՆԿ-ն միջկառավարական կազմակերպություն է, որի առաքելությունը եվրոպական տարածաշրջանում հարկային մարմինների միջև համագործակցությունը խթանելն է: Համագումարի օրակարգում հարկային եկամուտների ապահովման գործում նոր մարտահրավերներն ու դրանց հակազդելու ուղղությամբ միջազգային համագործակցության արդյունքներն էին: Անդրադարձ է եղել նաև համագործակցությանը խոչընդոտողգործոններին, ինչպես նաև ՀՄՆԿ անդամների միջև տեղեկատվության արդյունավետ փոխանակմանն առընչվող հարցերին: