3 հուլիսի 2013 - 09:14 AMT
ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս զերծ մնալ Եգիպտոս այցելելուց

Հաշվի առնելով Եգիպտոսում ծավալվող իրադարձությունները՝ Արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս ՀՀ քաղաքացիներին առանց հույժ անհրաժեշտության զերծ մնալ Եգիպտոս այցելություններից։ Այս մասին PanARMENIAN.Net--ը տեղեկանում է ԱԳՆ Ֆեյսբուքի էջից։

Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիներին ԱԳՆ խորհուրդ է տալիս զերծ մնալ զանգվածային կուտակումների վայրերից և որևիցե խնդրի առաջացման դեպքում անմիջապես կապ հաստատել Կահիրեում ՀՀ դեսպանատան հետ, որտեղ սահմանված է հերթապահություն՝ հետևյալ հեռախոսահամարով՝ +202 27374157: