3 հուլիսի 2013 - 15:19 AMT
Siri-ի ստեղծողները մտքերը կարդացող ծառայություն են մշակում

SRI International ընկերությունը, որը պատասխանատու է Siri անհատական օգնականի ստեղծման համար, աշխատում է նոր նախագծի վրա: Նոր ծառայության շնորհիվ բջջային կամ ստացիոնար սարքը հաստատ կիմանա, թե դուք ինչ եք մտադիր անել, մինչ դուք դա կանեք: Դա կարող է բարձրացնել արտադրողականությունը, ինչպես նաև հեղափոխություն գործել գաջեթների հետ փոխգործակցության առումով:

Ինչպես պարզաբանել է Siri-ի հեղինակներից մեկը, սարքը վերլուծում է բոլոր գործոնները՝ օգտատերի աչքերի շարժումը, նրա ժեստերն ու գլխի շարժումները, և տեղեկություն է տրամադրում մինչ պայմանական կոճակը սեղմելը: Օրինակ, եթե դուք ծանուցում եք ստացել, սարքը զգում է հետաքրքրված եք արդյոք, գնահատում է, թե որքան եք դրան նայում: Դեռ հայտնի չէ, թե դա երբ հասանելի կլինի շարքային օգտատերերի համար: