4 հուլիսի 2013 - 10:44 AMT
Հուլիսի 5-8-ը ոչ աշխատանքային օրեր են

Հայաստանում առաջիկա չորս օրերը ոչ աշխատանքային են լինելու: Վաղը` հուլիսի 5-ին, նշվում է Սահմանադրության օրը, և դրան հաջորդող երեք օրերը քաղաքացիները կհանգստանան:

Երկուշաբթի օրը` հուլիսի 8-ը, մահացածների հիշատակման օր է, որին նախորդում է Քրիստոսի պայծառակերպության տոնը` Վարդավառը: