4 հուլիսի 2013 - 12:21 AMT
Եգիպտոսը ժամանակավորապես կղեկավարի ՍԴ նախագահը

Եգիպտոսի Սահմանադրական դատարանի նախագահ Ադլի Մանսուրը դարձել է երկրի ժամանակավոր ղեկավարը նախագահ Մուհամեդ Մուրսիի պաշտոնանկության հետևանքով: Նախկին նախագահը կատարվածն անվանել է ռազմական հեղաշրջում և խաղաղ դիմադրության կոչ է արել: Առաջիկա ժամերին Սահմանադրական դատարանի կոլեգիան կհավաքվի ընդունելու համար Ադլի Մանսուրի երդումը, հայտնում է BBC News-ը:

Ըստ առկա տեղեկատվության, Մուրսին տեղափոխվել է ռազմական հետախուզության կենտրոնակայան:

Երկրի պաշտպանության նախարար Աբդել Ֆաթթահ աս Սիսին հայտարարել է սահմանադրության գործողության կասեցման, տեխնոկրատների կառավարության ձևավորման և հիմնական օրենքում ուղղումենր կատարելու կոմիտեի ձևավորման մասին: