Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկրի պետական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ողջունել է Եգիպտոսում կատարվող իրադարձությունները՝ անվանելով դա այսպես կոչված «քաղաքական իսլամիզմի» անկում:
«Քաղաքական նպատակներով կրոնն օգտագործող գործիչները դատապարտված են աշխարհի ցանկացած կետում: Հնարավոր չէ միշտ խաբել բոլորին, հատկապես Եգիպտոսի ժողովրդին, որը հնագույն քաղաքակրթության կրող է ու արաբական ազգի միասնության գաղափարակիրը: «Մահմեդական եղբայրների» իշխանություն մեկ տարին բացեց Եգիպտոսի ժողովրդի աչքերը՝ ցույց տալով նոր իշխանությունների կեղծ կեցվածքը ճշմարիտ իսլամին հավատարիմ լինելու մասին: Նրանց գործունեությունը պառակտում է արաբական աշխարհը»,-ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
Մի քանի ժամ առաջ պաշտոնից զրկված Եգիպտոսի նախագահ Մուրսիի վերջին քայլերից մեկը եղավ դիվանագիտական հարաբերությունների խզումը Սիրիայի հետ: