4 հուլիսի 2013 - 15:00 AMT
ԱՄՆ կառավարությունը դեռ տատանվում է ԵԱՀԿ ՄԽ նոր համանախագահի նշանակման հարցում

ԱՄՆ կառավարությունը դեռ տատանվում է ԵԱՀԿ ՄԽ նոր համանախագահի նշանակման հարցում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը, գրում է «Թուրանը»:

«Մենք անհամբեր սպասում ենք դրան: Նոր համանախագահի պաշտոնի համար թեկնածուները շատ են, սակայն ավելի մանրամասն տեղեկություն ես չեմ կարող ներկայացնել»,-ասել է Մորնինգսթարը:

Այդ պարտականությունները կատարում է դեսպան Յան Քելին, իսկ ԵԱՀԿ ՄԽ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցիչն էր Ռոբերտ Բրադկեն: