
Ադրբեջանի հիմնական խնդիրը շարունակում է մնալ ղարաբաղյան հակամարտությունը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը Լոնդոնում:
Ըստ նրա, ԵԱՀԿ ՄԽ ջանքերը մինչ օրս առաջընթացի չեն հանգեցրել կարգավորման գործընթացում: «Անձամբ ես գտնում եմ, որ գործընթացի այնպիսի ընթացը, որն այսօր կա, նվազեցնում է հակամարտության խաղաղ կարգավորման մեր հույսերը»,-ասել է նա, հայտնում է «ԱՊԱՆ»-ն: