
Երևանի օրերի շրջանակում Սանկտ Պետերբուրգի Բուսաբանության ինստիտուտում հանդիսավորությամբ բացվել է կենսաբանական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Արմեն Թախտաջյանի կիսանդրին: Բացումը կատարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Կիսանդրու տեղադրման վայրի ընտրման հարցում հաշվի էր առնվել այն հանգամանքը, որ հայազգի ակադեմիկոսը երկար տարիներ ղեկավարել է Բուսաբանության ինստիտուտը, ինչպես նաև եղել է Ռուսաստանի Բուսաբանների միության նախագահը: Բացման արարողությանը ներկա գտնվողները արձանագրել են, որ Թախտաջյանն անուրանալի ավանդ է ունեցել գիտական այդ ճյուղի զարգացման գործում, և որ նրա կիսանդրին արժանիորեն է տեղադրվել ինստիտուտում: Կիսանդրու բացմանը մասնակցել են նաև ակադեմիկոսի որդին և դուստրը: