4 հուլիսի 2013 - 23:07 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Շառլ Ազնավուրն արդեն Երևանում է

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրն արդեն Երևանում է։ Հայաստան այս այցի նպատակն է տասներորդ «Ոսկե ծիրան» ամենամյա կինոփառատոնը, որտեղ շանսոնյեն պատվավոր հյուր է։ Ազնավուրին օդակայանում դիմավորեցին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Անրի Ռենոն ու փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը։

Ազնավուրը Հայաստանում կգտնվի 4 օր, որոնց ընթացքում նա կմասնակցի հուլիսի 7-ին կայանալիք փառատոնի բացմանը, ինչպես նաև «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց՝ Ազնավուրի անվան հրապարակում, իր անվանական աստղի բացմանը։

ՖՈՏՈՇԱՐՔ