Ըստ Եգիպտոսի առողջապահության նախարարության, պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների հրահրած անկարգությունների հետևանքով գիշերվա ընթացքում սպանվել է 30 մարդ: Վիրավորների քանակը հասնում է հարյուրավորների: «Մենք չենք հեռանա փողոցներից, մինչև որ Մուրսին նորից իշխանության չգա»,-հայտարարում են «Մահմեդական եղբայրները»:
Զինվորականների այն հայտարարությունը, որ ընդդիմությանը իրավունք կվերապահվի ազատ արտահայտելու իր կամքը և «Մահմեդական եղբայրների» առաջնորդ Մուհամմեդ Բադիայի ազատ արձակումը խաղաղեղցնող ազդեցություն չունեցան: «Մենք չենք հեռանա փողոցներից, մինչև որ Մուրսին նորից իշխանության չգա»,-հայտարարում են «Մահմեդական եղբայրները»: