Համաշխարհային կինոյի լեգենդ Սոֆի Լորենը և նրա որդին՝ ռեժիոսոր Էդուարդո Պոնտին, նկարահանում են «Մարդկային ձայնը» ֆիլմը Ժան Կոկտոյի համանուն պիեսով, որտեղ Լորենը կկատարի գլխավոր դերը:
«Մարդկային ձայնը» դրամա է մեկ դերասանուհու համար: Անանուն հերոսուհին երկար, դրամատիզմով լի հեռախոսազրույց է վարում իրեն լքած սիրեցյալի հետ:
Իր նախորդ մեծ դերը դերասանուհին կատարել է 2004 թվականին «Լցոնված բիբարները գործի են դրվում» կատակերգությունում: Որդու հետ նա արդեն աշխատել է 2002թ. նրա դեբյուտային «Միայն մեր միջև» ֆիլմում: Ֆիլմի նկարահանումները կսկսվեն այս ամիս, հայտնում է The Hollywood Reporter-ը: