6 հուլիսի 2013 - 15:13 AMT
Նիկոլյա Սարկոզին վերադառնում է մեծ քաղաքականություն

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին, որի քաղաքական կուսակցությանը Սահմանադրական խորհուրդը պատժեց ընտրությունների ժամանակ ֆինանսական խախտումների համար, մտադիր է վերադառնալ քաղաքականություն: Նա կոչ է արել իր կողմնակիցներին համախմբվել՝ «նախապատրաստելու համար սոցիալիստների փոխարինումն իշխանությունում»: Սարկոզիի ելույթը հեռարձակել է BFM-TV-ն:

«Սա աննախադեպ իրավիճակ է V Հանրապետության պատմության մեջ, որը վտանգում է կուսակցությունը: Դա վերաբերում է բոլորին, ով կողմ է քաղաքական բազմակարծությանը: Ես կոչ եմ անում օգնել ինձ՝ համախմբելով բոլոր ուժերը»,-ասել է Սարկոզին: Նա իր պարտքն է համարում հանդես գալ որպես Ֆրանսիայում կարծիքի արտահայտման ազատության պաշտպան: