6 հուլիսի 2013 - 15:18 AMT
Էրդողան. Այն, ինչ կատարվեց Եգիպտոսում ուրբաթ օրը, փոքրամասնության ճնշումն է մեծամասնության հանդեպ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նկարագրել է այն, ինչ կատարվեց Եգիպտոսում ուրբաթ օրը, որպես ռազմական հեղաշրջում ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության դեմ: Վարչապետն իր ելույթում ասաց, որ եգիպտական հասարակության մեջ ու բանակում առկա փոքրամասնությունը փորձում է իր կամքը պարտադրել Եգիպտոսի ժողովրդին:

«Եգիպտոսում պետք է անհապաղ կիրառվեն ժողովրդավարական սկզբունքները»,-հայտարարել է թուրք վարչապետը: