Չինաստանի երկաթգծի նախկին նախարար Լյու Չժիցզյուին մահապատժի են դատապարտել, որը կիրականացվի հետագայում: Դատարանում նախկին նախարարին մեղավոր են ճանաչել կաշառակերության և պաշտոնեական դիրքի չարաշահման համար:
Նախորդ տարի Լյու Չժիցզյուն հեռացվել էր իր պաշտոնից, ապա նաև Չինաստանի Կոմունիստական կուսակցությունից: Հայտարարվել էր, որ պաշտանավարման ընթացքում նա ահռելի չափերի կաշառք է վերցրել և շահավետ պայմանագրեր է կնքել իր ծանոթների հետ: Անօրինական ճանապարհով նա ստացել էր 10 մլն դոլար:
Լյու Չժիցզյուին խիստ քննադատեցին այն բանից հետո, երբ 2011թ.-ին գնացքների բախման հետևանքով Չինաստանում 40 մարդ զոհվեց:
Նա ամենաբարձր պաշտոնայան է, ով քրեական պատասխանատվության է ենթարկվում Չինաստանի նոր իշխանությունների հայտարարած կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, փոխանցում է ВВС-ին: