Հուլիսի 10-14-ը լեհական Պոզնանում կկայանա լողի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի լողի ֆեդերացիայի նախագահ Իգոր Սաֆարյանն ասել է, որ Հայաստանը կներկայացնի միայն սպորտի վարպետ Վահան Մխիթարյանը:
Հայ լողորդը հանդես կգա 50 և 100 մ ազատ ոճի և 50 մ բատերֆլայ ձևերում: