ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան կայցելի Հայաստան: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Օրակարգով այցը նախատեսված է», - նշեց նա:
Տիգրան Բալայանն այցի օրը չհստակեցրեց` ասելով, որ այդ մասին ԱԳՆ-ն կտեղեկացնի ավելի ուշ:
ԵԱՀԿ գործող նախագահն ավելի վաղ չեղյալ էր հայտարարել Հայաստան և Ադրբեջան կատարելիք աշխատանքային այցերը: Նա այցելել էր միայն Թբիլիսի: Այս պահին Կոժարան Բաքվում է: