Ինչպես հաղորդում է գերմանական Bild պարբերականը, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն այսօր առավոտյան մեկնել է Դորտմունդ, արդեն բժշկական հետազոտություն է անցել «Բորուսիայում»:
Նախատեսվում է, որ Մխիթարյանն այսօր 3 տարվա պայմանագիր կստորագրի գերմանական ակումբի հետ, այն ևս մեկ տարով երկարաձգելու պայմանով և, ամենայն հավանականության, խաղադաշտ դուրս կգա այսօր երեկոյան:
Նախնական տեղեկատվությամբ` «Բորուսիան» ֆուտբոլիստի համար կվճարի 23 մլն եվրո: