20 հունվարի 2003 - 22:22 AMT
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐԸ ԿՔՆՆԱՐԿՎԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ
Հունվարի 21-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Թաթուլ Մարգարյանը կմեկնի Ստրասբուրգ` մասնակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հատուկ ներկայացուցիչների հերթական 4-րդ հանդիպմանը, որը կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Նույն օրը Եվրոպայի խորհրդի քաղաքական կոմիտեում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հատուկ ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի կունենա ԼՂ խնդրի կարգավորման հարցերով քննարկում, որին կմասնակցեն նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: