Բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանը (64 կգ) Համաշխարհային ուսանողական խաղերում, որը տեղի է ունենում Կազանում, դուրս է եկել կիսաեզրափակիչ:
1/4 եզրափակչում նրա մրցակիցը եղել է Ազիզ Բեբիտովը (Թուրքմենստան): Հայաստանի ներկայացուցիչն առավելության է հասել 2:0 հաշվով և դուրս եկել հաջորդ փուլ:
Այստեղ Քիրաջյանի մրցակիցը կլինի Դմիտրի Գալագոտը (Մոլդովա), իսկ մենամարտը կկայանա հուլիսի 9-ին: Մինչ այս, Քիրաջյանը հաղթել էր Վիե-Ժեն Չանգին (Թայպե) և Դենիս Յուցկեվիչին (Բելառուս):
Կիսաեզրափակչում է նաև մեկ այլ հայ բռնցքամարտիկ` Հենրիկ Մոքոյանը (56 կգ): Նա հանդիպելու է Սերգեյ Վոդոպյանովին (Ռուսաստան):