22 փետրվարի 2006 - 13:50 AMT
Երկու-երեք տարի անց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը կծառանա ողջ սրությամբ
«Երկու-երեք տարի անց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը կծառանա ողջ սրությամբ: Ռուսաստանի ԱԳՆ-ն, հայտարարելով, թե Մոսկվան պատրաստ է դառնալ ղարաբաղյան խնդրի կարգավորման երաշխավորը, հերթական անգամ ընդգծել է այդ հակամարտությունը կարգավորելու անհրաժեշտությունը»,-փետրվարի 21-ին հայտարարել է ԱՊՀ գործերով եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով Դաշնության խորհրդի կոմիտեի ղեկավար Վադիմ Գուստովը: Գուստովը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում շատ մարդիկ «դուրս են շպրտվել իրենց հողից եւ այդպես էլ անապահով են մնացել», բացկայում են տրանսպորտային հաղորդակցությունները, քանի որ ԼՂՀ ատարածքով անցնող ադրբեջանական երկաթուղու հատվածը չի գործում, որի պատճառով էլ տնտեսությունը տարածաշրջանում չի զարգանում: