9 հուլիսի 2013 - 15:47 AMT
ԵՄ ֆինանսների նախարարները հաստատել են Լատվիայի մուքը եվրոյի գոտի

ԵՄ ֆինանսների նախարարները հաստատել են Լատվիայի մուքը եվրոյի գոտի, ասվում է ԵԽ հաղորդագրության մեջ: Լատվիական լատերի փոխանակման փոխարժեքի ֆիքսված կուրսը հետևյալն է՝ 0,702804 լատ 1 եվրոյի դիմաց:

Լատվիան կդառնա եվրոյի գոտու 18-րդ անդամը: Եվրոյի թղթադրամներն ու մետաղադրամները շրջանառության մեջ կդրվեն Լատվիայում 2014թ. հունվարի 1-ից: Եվրահանձնաժողովը եզրակացրել է, որ գնաճը, երկարաժամկետ տոկոսադրույքները, բյուջետային պակասուրդն ու պետպարտքի մակարդակը Լատվիայում բավականաչափ ցածր են՝ ապահովելու համար սահուն անցումը միասնական եվրոպական արժույթի: