20 հունվարի 2003 - 22:11 AMT
2002 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՌԱՋԱՏԱՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳԾՈՎ
«Wall Street Journal» եւ «Heritage Foundation»-ի համատեղ ուսումնասիրությունների համաձայն, 2002 թվականին Հայաստանը ներդրումների հնարավորությունների ոլորտում ճանաչվել է առաջատար Հարավային Կովկասի երկրների շրջանում: Տնտեսության ազատության ինդեքսի որոշման ուսումնասիրությունների արդյունքում, Հայաստանը ԱՊՀ երկրների թվում եւս ընձեռում է լավագույն հնարավորություններ առեւտրային գործունեության եւ օտարերկրյա ներդրումների համար` հիմնվելով իր ազատ առեւտրային կանոնակարգի եւ առողջ տնտեսական քաղաքականության վրա: Անցյալ տարի Հայաստանի արտահանումներն ԱՄՆ աճեցին 43 տոկոսով: Տոկոսային հարաբերությամբ գերակշռում էին հայկական արտահանումները Կալիֆորնիա: