23 փետրվարի 2006 - 14:17 AMT
Ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությունը չի սպառնում Հայաստանին
Ռուս--ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությունը չի սպառնում Հայաստանին: Այդ մասին լրագրողներին է հայտնել Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը` մեկնաբանելով Բաքվում Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ ձերք բերված համաձայնությունը այդ ոլորտում համագործակցելու վերաբերյալ: «Այդ որոշումը երկու պետությունների ներքին գործն է»,-նշել է Հարությունյանը: Անդրադառնալով Թուրքիայում ՀՕՊ-ի ազգային համակարգի ստեղծմանը` ԶՈՒ ԳՇ պետը նշել է, որ դա այդ հանրապետության ներքին գործն է: «Սխալ կլիներ որեւէ գնահատական տալ նրանց գործողություններին»,-ասել է նա: Մ Հարությունյանն ավելացրել է, որ Հայաստանը կցանկանար բաց տեսնել հայ-թուրքական սահամնը, որի արդյունքում հնարովր կլիներ օգտագործել տրանսպորտային հաղորդակցությունները Եվրոպայի հետ կապվելու համար: Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Թուրքիայի կառավարությունը հավանություն է տվել 800 մլն դոլարի հատկացմանը ՀՕՊ-ի ազգային հակամարգ ստեղծելու համար: