11 հուլիսի 2013 - 13:39 AMT
Ունիվերսիադա. Թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը դուրս է եկել չորրորդ փուլ

Ռուսաստանի ներկայացուցիչ Մարգարիտա Գասպարյանը հաղթել է Բետինա Անդրեա Հոսամիին Արգենտինայից և դուրս է եկել Ունիվերսիադայի թենիսի մրցաշարի հաջորդ փուլ:

Գասպարյանը, որը հայտագրված է 8-րդ համարի տակ, երրորդ ռաունդում հաղթել է Հոսամիին երկու սեթում 6:2, 6:2 հաշվով, հայտնում է «Ռ-սպորտը»: