
Օմբուդսմեն Աուրելիա Գրրգորիուի սկանդալային ելույթը ՀՀ խորհրդարանում միանգամայն չի համապատասխանում Մոլդովայի դիրքորոշմանը: Խորհրդարանական փաստաբանի ելույթը քաղաքականացված էր, ինչն անթույլատրելի է: Դա վկայում է պաշտոնյայի քաղաքական անիրազեկության և ոչ պրոֆեսիոնալիզմի մասին: Նման եզրակացության է եկել մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովն իր այսօրվա նիստում: Սակայն, ըստ հանձնաժողովի նախագահ Վադիմ Միշինի, վերջնական որոշում դեռ չի կայացվել:
«Գրիգորիուի ելույթը կապ չունի Մոլդովայի խորհրդարանի դիրքորոշման հետ: Դա նրա անձնական դիրքորոշումն էր: Մենք Մերձդնեստր ունենք, մենք գիտակցում ենք, թե որքան նուրբ ու բարդ հարց է: Մենք հասկանում ենք, թե որքան սխալ վարվեց Գրիգորիուն՝ իրավական գնահատականներ տալով հայկական և ադրբեջանական կողմին, Մոլդովայում մարդու իրավունքների մասին խոսելու փոխարեն»,-հայտարարել է Միշինը:
«Օմբուդսմենը քաղաքական կարճատեսություն և անիրավասություն ցուցաբերեց իր ելույթում՝ գնահատելով այլ երկրի սառեցված հակամարտությունը»,-ասել է նա
«Խորհրդարանական փաստաբանը օրենսդրորեն պետք է զբաղվի մարդու իրավունքներով: Ոչ ոք չի արգելում նրան իր կարծիքը հայտնել: Սակայն այդ կարծիքը պետք է լինի առավելագույնս պրոֆեսիոնալ և ապաքաղաքական: Ինչը չես ասի Գրիգորիուի ելույթի մասին: Չի կարելի է հատվածներ պոկել ամբողջական փաստաթղթից: Եթե դա ՄԱԿ-ի փաստաթուղթ է, պետք է այն ամբողջապես ուսումնասիրել, ոչ թե կոնտեքստից հանել այն, ինչը կարող է բացասական դեր ունենալ»,-ասել է Վադիմ Միշինը, հայտնում է Publika.md-ն: