11 հուլիսի 2013 - 15:19 AMT
Ունիվերսիադա. Ազատ ոճի ըմբիշ Գարիկ Բարսեղյանը չկարողացավ դուրս գալ քառորդ եզրափակիչ

Ազատ ոճի ըմբիշ Գարիկ Բարսեղյանը չկարողացավ դուրս գալ քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակչում նա զիջեց Օթարի Գոգավային:

66 կգ քաշային կարգում հաջող է մեկնարկել Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը, նա հաղթեց Արկադիուս Սեխային Լեհաստանից և 1/8 եզրափակչում կհանդիպի Իհտիեր Նավրուզովի հետ Ուզբեկստանից:

Իսկ Եվրոպայի արծաթե մրցանակակիր Մուսա Մուրտազալիևը 84 կգ քաշային կարգում հաղթեց ճապոնացի Նաո Ակագումային: