20 հունվարի 2003 - 19:11 AMT
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ՉԵՆ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ
Ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ վարվող բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային փոխանակում չեն նախատեսում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը անցյալ շաբաթ «Գերմանական ալիքին» տված հարցազրույցում, որի ամբողջական տեքստը տեղադրվել է ռադիոկայանի ինտերնետային էջում: Ինչպես հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը, բանակցային գործընթացի ակտիվացում կարելի է ակնկալել հոկտեմբերին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո: «Մենք կփորձենք ինվենտարիզացնել այն ամենը, ինչ ունենք, եւ, հնարավոր է, կկարողանանք ավելի ակտիվ շարժվել առաջ», - ասել է Հայաստանի ղեկավարը: