12 հուլիսի 2013 - 11:51 AMT
Սաուդյան արքայադուստրը կարող է 12 տարվա ազատազրկման դատապարտվել ԱՄՆ-ում

Սաուդյան Արաբիայի արքայազնի կանանցից մեկը՝ Մեշաել Ալայբան, որը բնակվում է ԱՄՆ-ում, մեղադրվում է ստրկական աշխատանքի օգտագործման մեջ: Դատախազությունը պահանջում է նրան դատապարտել 12 տարվա ազատազրկման:

Քննությունը պնդում է, որ 42-ամյա Մեշաել Ալայբան Լոս Անջելեսի արվարձանում բռնի կերպով պահել և ծանր աշխատանքի է պարտադրել իր տան աշխատակցուհուն Քենիայից, որից նա խլել է անձնագիրն ու մուտքի արտոնագիրը: Տան աշխատակցուհուն հաջողվել է փախչել և դիմել ոստիկանություն:

Պարզվել է, որ նույն վիճակում են նաև նրա չորս այլ աշխատակիցներ՝ Ֆիլիպինների քաղաքացիներ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: