12 հուլիսի 2013 - 11:56 AMT
Գործադուլը Բրազիլիայում կաթվածահար է արել երկրի նավահանգիստներն ու ճանապարհները

Տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել գործադուլին Բրազիլիայում: Արգելափակված են երկրի կարևոր նավահանգիստներն ու հիմնական ավտոճանապարհները, հայտնում է Բի-բի-սին:

Գործադուլներն ու բողոքի ակցիաներն անցել են Բրազիլիայի 10 գավառներում: Արհմիությունները պահանջել են կրճատել աշխատանքային ժամերը, բարելավել հանրային ծառայությունների որակն ու կենսաթոշակային բարեփոխում անցկացնել:

Ռիո դը Ժանեյրոյում ցույցին մասնակցել է առնվազն 2,5 հազար մարդ: Ակցիաները հիմնականում ՙխաղաղ են, սակայն ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել ցուցարարներին ցրելու համար: