25 փետրվարի 2006 - 13:49 AMT
Հայաստանը պահանջում է հեռացնել Ադրբեջանին ՅՈՒՆԵՍԿՕ-ից
«Հայկական հուշարձանների պաշտպանության համահայկական հանձնաժողովը» դիմել է միջազգային հանրությանը պահանջելով Նախիջեւանում միջազգային զորքեր տեղակայել հայկական հուշարձանների պահպանության եւ պատմական հայրենիք վերադառնելու ցանկություն հայտնած Նախիջեւանի հայերի ֆիզիկական անվտանգությունը ապահովելու նպատակով: Հանձնաժողովը նաեւ պահանջում է Նախիջեւանում եւ Ջուղայում հետազոտություններ անցկացնել պատմամշակութային հուշարձանների թվաքանակը ճշտելու նպատակով: «Մենք պահաջում ենք հեռացնել Ադրբեջանին ՅՈՒՆԵՍԿՕ-ից եւ այլ կազմակերպություններից: Ադրբեջանը պետք է պատասխան տա միջազգային ատյանների առաջ մշակութայնին ցեղասպանություն կազմակերպելու համար»,- ասել է հանձնաժողովի համակարգող, պատմաբան Ռաֆայել Համբարձումյանը: