13 հուլիսի 2013 - 13:44 AMT
Կարմիր խաչը պահանջել է դադարեցնել մարտերը սիրիական Հոմսում

Կարմիր խաչը պահանջել է դադարեցնել մարտերը սիրիական Հոմսում Բաշար Ասադի ուժերի և ապստամբների միջև՝ ապահովելու համար կենսական միջոցներով տեղաբնակներին:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հայտնում է, որ հազարավոր սիրիացի խաղաղ բնակիչներ վտանգի մեջ են Հոմս քաղաքում, որտեղ Ասադի ուժերը մեծածավալ հարձակում են իրականացնում, հայտնում է Mignews-ը: