ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանն ասաց, որ Բուլղարիայում կայացած Սևծովյան տնտեսական համագործակցության երկրների խորհրդարանական համագործակցության 41-րդ վեհաժողովի ընթացքում Հայաստանը հրաժարվել է սատարել 2020 թվականի Օլիմպիական խաղերը Թուրքիայում անցկացնելուն:
«Մեզանից բացի բոլոր պատվիրակությունները կողմ են քվեարկել այդ առաջարկությանը: Մենք համարում ենք, որ Օլիմպիական խաղերը ոչ միայն սպորտի տոն են, այլ նախ և առաջ` խաղաղության և համաձայնության: Իսկ մենք խաղաղություն և համաձայնություն չենք տեսնում Թուրքիայում»,- նշեց նա:
Նրա խոսքով, Թուրքիան դեռ շարունակում է Հայաստանի շրջափակումը, ինչև ևս չէր կարող թույլ տալ, որ իրենք սատարեին այնտեղ խաղերի անցկացմանը: