13 հուլիսի 2013 - 14:19 AMT
Ունիվերսիադա. Գրոսմայստերներ Անդրիասյանն ու Հովհաննիսյանը զբաղեցնում են 4-րդ և 6-րդ տեղերը

Ունիվերսիադայի վեցերորդ տուրը ևս հաջող էր հայ շախմատիստների համար: Զավեն Անդրիասյանը միավորը կիսել է Ջիանչաո Ժոուի հետ (Չինաստան), իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ ոքի է խաղացել վրացի Գեորգի Մարգվելաշվիլու հետ:

Վեց հնարավորից Անդրիասյանն ու Հովհաննիսյանը վաստակել են 4,5 միավոր և գրավում են 4-րդ և 6-րդ տեղերը համապատասխանաբար: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են չինացի շախմատիստներ Չաո Լին ու Կուն Ման: